Լա՛վ, ասենք արցախցիները մի կերպ տեղավորվեցին, բա սյունիքցիները, ջերմուկցիներն ու վարդենիսցիք որտե՞ղ են տեղավորվելու...
Մի բան այլևս աներկբա է ՀՀ-ն շարունակում է ներկայացնել անեծքով_ծնվածը, իսկ նա ի վիճակի չի ո՛չ մի մարտահրավերի դիմակայելու:
Ավելին` օր օրի ավելի է վնասում էս երկրի դիմադրողականությանը, հասարկությունն է՛լ ավելի խոցելի է դառնում ու անպաշտպան...
Հիմա երանի ենք տալիս նոյեմբերի 9-ին, վաղն էլ կերազենք սեպտեմբերի 19-ի մասին, բոլորով կուզենաք «միտինգ անել»` հրապարակ չի լինի:
Վրաստանն էլ հաստատ չի ցանկանա հումանիտար միջանցք տրամադրել:
Ես գիտեմ իմ անելիքը, ինքս ինձ ամբողջովին պատրաստել եմ դրան:
Գիտեմ նաև երեխեքիս ճամփելու ձևը, դրա մասին էլ եմ հոգ տարել:
Բա դու՞ք, ձե՞ր երեխեքը...
44-ի տղաներին փառք ու երանի, նրանք չտեսան ստորացումն ու պատվով թաղվեցին, մեզ թաղող չի լինելու:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ